Կառուցապատում

Կառուցապատում

Կառացապատումը բազմափուլ և պատասխանատու գործընթաց է, որը բոլոր ժամանակներում պահանջում է մասնագիտական լուրջ պատրաստվածություն, տեխնիկական ապահովվածություն և որակյալ նյութերի գործածություն: Զուր չէ, որ պատմության մեջ այս կամ այն քաղաքակրթության զարգացածության մասին դատողություններ անելիս վկայակոչվում են մինչև մեր օրերը հասած շինարարական կոթողները:

Օրեցօր լայն թափ ստացող շինարարական աշխատանքները նոր մարտահրավերներ ունեն ժամանակակից կառուցապատողների համար: Պահանջվում  են ճարտարապետական նորագույն լուծումներ, որոնք պետք է համադրեն էսթետիկությունն ու  ֆունկցիոնալությունը, ճիշտ ընտրված շինանյութ, որը պետք է ապահովի շինության երկարակեցությունն ու էկոլոգիականությունը, տեխնիկական հզոր գիտելիքներ, որի շնորհիվ շինությունները կլինեն ոչ միայն սեյսմակայուն, այլև պատրաստ՝ դիմակայելու բնության մատուցած ցանկացած անակնկալի:

Մավ-Շին ՍՊԸ-ն գրեթե երկու տասնամյակ մասնագիտացած է շինարարական աշխատանքների ոլորտում և համարձակորեն ընդառաջ է գնում ժամանակակից բոլոր մարտահրավերներին: Բնակելի համալիրներ, բազմաբնակարան շենքեր, սեփական տներ, առանձնատներ, ամառանոցներ, բիզնես կենտրոններ և առևտրաարտադրական շինություններ՝ ահա հիմնական ցանկը այն շինությունների, որոնց կառուցապատմամբ զբաղվել և զբաղվում ենք մեր գործունեության ընթացքում:

Կառուցապատման բոլոր աշխատանքներն իրականացվում են ժամանակակից միտումներին համապատասխան՝ հետևելով միջազգային ընդունված ստանդարտներին և նախատեսված ժամկետներին:

Մեր առավելությունը

Բարձր
որակ

Մատչելի
գին

Նորագույն
տեխնոլոգիա

Փորձառու
մասնագետներ

«ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն իրականացնում է երկարաժամկետ մասնագիտական նախագծեր իր մշտական գործընկերների համար, ինչպես նաև իրականացնում է անհատ հաճախորդների շինարարական ցանկությունները, ստեղծելով նորարարական եւ հետաքրքիր աշխատանքներ:

0 +
տարիների փորձ
0 +
փորձառու մասնագետ
0 +
ավարտված նախագծեր
0 +
գոհունակ հաճախորդ

Մեր աշխատանքները